Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Որքա՞ն է «Ինեկոբանկի» բարեվարքության գինը

Որքա՞ն է «Ինեկոբանկի» բարեվարքության գինը
24.11.2023 | 10:11

Նոր Հայաստանի կենսաթոշակառուն, որպեսզի անխափան ստանա իր հասանելիք կենսաթոշակը, պարտավոր է տարին մեկ անգամ բանկ այցելել և «ներկա ստանալ»: Դրանից հետո բանկը Միասնական սոցիալական ծառայությանը (ՄՍԾ) տեղեկացնում է, որ կենսաթոշակառուն «ողջ և առողջ է»:

Եթե կենսաթոշակառուն մոռանում է բանկ գնալ, ապա բանկը ՄՍԾ-ին կենսաթոշակառուի «ողջ և առողջ» լինելու վերաբերյալ չի տեղեկացնում և կենսաթոշակառուն առաջիկա ամսվա կենսաթոշակը չի ստանում:

Այսպիսին են «Նոր Հայաստանի» բարքերը:

Բանկը ևս պարտականություն ունի:

Վերջինս պետք է հասանելի միջոցներով, օրինակ, հեռախոսազանգով կամ SMS-ով, կենսաթոշակառուին հիշեցնի բանկ այցելելու պարտականության մասին:

Առաջին հայացքից շատ պարզ իրավիճակ է` «ուչաստկովիի գործ է»:

Սակայն, «Ինեկոբանկը» կենսաթոշակառուին որևէ կերպ չի հիշեցնում, կենսաթոշակառուն մոռանում է, բանկ չի այցելում և չի ստանում առաջիկա ամսվա կենսաթոշակը:

Շատերը կարող են ենթադրել, որ «Ինեկոբանկը» շահախարդախ է` գիտակցաբար կենսաթոշակները չվճարելու համար պայմաններ է ստեղծում, որպեսզի կենսաթոշակների գումարները շրջանառության մեջ դնի:

Այդպես չէ, քանզի, եթե բանկը ՄՍԾ-ին կենսաթոշակառուի «ողջ և առողջ» լինելու վերաբերյալ չի տեղեկացնում, ապա վերջինս կենսաթոշակը բանկին չի փոխանցում: Այսինքն, այդ իմաստով, «Ինեկոբանկը» շահախարդախ չէ:

Այդ դեպքում, ո՞րն է բանկի կողմից կենսաթոշակառուին կենսաթոշակից փաստացի «զրկելու» իմաստը:

«Ինեկոբանկի» մատուցվող ծառայությունների ցանկում առկա է «SMS ծառայությունը»: Վերջինիս հաճախորդները կարող են ակտիվացնել այդ ծառայությունը և բանկից SMS-ներ ստանալ` մեկ SMS-ը 15 ՀՀ դրամով:

Ըստ երևույթին, «Ինեկոբանկում» մտածում են. ինչու՞ պետք է կենսաթոշառառուին անվճար SMS ուղարկել, եթե կարելի է այն ուղարկել 15 ՀՀ դրամով: Կենսաթոշակառուին կենսաթոշակից «զրկելու» այլ ողջամիտ պատճառ «Ինեկոբանկը» չունի:

Ստացվում է, որ ընդամենը 15 ՀՀ դրամն է բանկի կողմից կենսաթոշակառուին կենսաթոշակից «զրկելու» իմաստը: Կարծում եմ` հենց այդքան է «Ինեկոբանկի» բարեվարքության գինը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 7189

Մեկնաբանություններ